«Ակնհայտ էր, որ շարժումը չունի ժողովրդի աջակցությունը,
նույնիսկ նրանք, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին։ Սույն սրբազանը դեմքը փրկելու
որոնումների մեջ է, ու դա հանգեցնում է դեգերումների։ Մարդը ինքը իրեն որոնում է ու ինքն իրեն դեռ չի գտել, ինչպե՞ս կարող է նա դառնալ
քաղաքական առաջնորդ»: Այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ
Ադամյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի շարժմանը, որն այսօր Բաղրամյան պողոտայում
հանրահավաք է անցկացնելու, որի ընթացքում ԱԺ-ում ընդդիմությունը նիստ հրավիրելու նախաձեռնությամբ
է հանդես գալու։
Ըստ նրա՝ Գալստանյանի քաղաքական
օրակարգը սպառված է. «Բագրատ Գալստանյանը պետք է գտնի այն ելքը, որը իրեն կտանի տուն,
բայց ոչ Տավուշի թեմ։ Այսքանից հետո սույն սրբազանը բարոյական իրավունք չունի շարունակելու
թեմակալ առաջնորդի գործը»։
Ադամյանի խոսքով՝ անհրաժեշտ է,
որ մինչև հոկտեմբեր Հայաստանում անցկացվի հանրաքվե Եվրամիության ինտեգրման համար.
«Ռուսաստանը ՀՀ տնտեսության բոլոր ռազմավարական ուղղությունները մոնոպոլիզացրել է,
ու մենք ունենք այդ ռուսական մոնոպոլիաներից ազատվելու խնդիր։ Բացի դրանից, Ռուսաստանի
քաղաքականության կիզակետում մշտապես եղել է տարբեր տարածաշրջաններում կոնֆլիկտներ ստեղծելը,
որպեսզի այդ կոնֆլիկտները կառավարելու միջոցով ինքը լինի անհրաժեշտություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան